Հունվարի 4-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Կարճաղբյուր գյուղի բնակիչներ, 1945 թ. ծնված Սիրուն Բ.-ն, 1984 թ. ծնված Մերինե Բ.-ն, 1981 թ. ծնված Նելլի Բ.-ն, 2000 թ. ծնված Լիլիթ Բ.-ն, 2001 թ. ծնված Ալլա Բ.-ն, 2004 թ. ծնված Ալբերտ Բ.-ն, 2003 թ. ծնված Սիրուն Բ.-ն, 1966 թ. ծնված Զոյա Բ.-ն և 1937 թ. ծնված Շուշանգյուլ Մ.-ն:
Պարզվել է, որ հունվարի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են իրենց տան գազի և փայտի վառարանից արտահոսած շմոլ գազից:
Կատարվում է քննություն: