Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում մայիսի 3-ին, ժամը 05.00-ին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում` հարցականով նախնական» ախտորոշմամբ Պռոշյան գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1988 թ. ծնված Սոնա Ս.-ն, 1997 թ. ծնված Կարինե Հ.-ն և 2008 թ. ծնված Իշխան Հ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: