Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել:
«Մարտի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:10-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչներ՝ 1982թ. ծնված Զ. Գ.-ն, իսկ նույն օրը ժամը 12:10-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել նույն հասցեի բնակիչներ' 2014թ. ծնված Ն. Գ.-ն, 2017թ. ծնված Տ.Գ.-ն, 2005թ. ծնված Հ. Գ.-ն, 2007թ. ծնված Ա. Գ.-ն և 2003թ. ծնված Զ. Գ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- տեղեկացնում են ոստիկանությունից: