Հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հունվարի 18-ին' ժամը 23.30-ին, հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են ընդունվել 1991թ. ծնված Լյուդմիլա Բ.-ն, 1964թ. ծնված Գագիկ Պ.-ն, 2000թ. ծնված Հարություն Պ.-ն, 2012թ. ծնված Գարիկ Պ.-ն, 2011թ. ծնված Գևորգ Պ.-ն, 1990թ. ծնված Գարիկ Պ.-ն, 1991թ. ծնված Սյուզաննա Բ.-ն:

 

Հունվարի 21-ին' ժամը 18.30-ին, պարզվել է, որ նրանք հունվարի 18-ին' ժամը 23.00-ի սահմաններում, թունավորվել են շմոլ գազից: Նյութերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: