Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում մարտի 15-ին' ժամը 13.20-ին, հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1966թ. ծնված Մարինե Մ.-ն, 1993թ. ծնված Նունե Ղ.-ն, 1994թ. ծնված Կալիփսե Ա.-ն և 1998թ. ծնված Ռոզա Ն.-ն:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատ վության վարչությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը' ժամը 12.00-ի սահմաններում, Սևանի Նաիրյան փողոցի 180 շենքի բնակարաններից մեկում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: