Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի բնակիչներ Ա. (ծնված 1937թ.), Պ. (ծնված 1946թ.), Լ. (ծնված 1950թ.), Հ. (ծնված 1984թ.), Հ. (ծնված 1986թ.), Հ. (ծնված 1989թ.), Մ. (ծնված 1993թ.) և Լ. (ծնված 2014թ.) Սարգսյանները փետրվարի 2-ին' ժամը 00.50-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով տեղափոխվել են Հրազդանի ԲԿ:

 

Բժիշկները Հ., Հ., Մ. և Լ. Սարգ սյանների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Ա., Լ. և Հ. Սարգսյանները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Պ. Սարգսյանը հիվանդանոցում մահացել է: