Հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հունվարի 9-ին' ժամը 01.36-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Տաշիր քաղաքի 4 բնակիչ' 1974թ. ծնված Վահրամ Մ.-ն, 1978թ. ծնված Նելլի Մ.-ն, 1996թ. ծնված Օվսաննա Մ.-ն և 1998թ. ծնված Գրիգոր Մ.-ն:

 

Պարզվել է, որ նույն օրը' ժամը 01.00-ի սահմաններում, տանը խոհանոցում գազի ջրատաքացուցիչի շմոլ գազի արտահոսքից վերջիններս վատ են զգացել և դիմել հիվանդանոց: Վահրամ Մ.-ին, Նելլի Մ.-ին, Օվսաննա Մ.-ին և Գրիգոր Մ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է քննություն: