Հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 11-ին' ժամը 6.40-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1970թ. ծնված Արմենուհի Ղ.-ին, 1990թ. ծնված Մարիետտա Ճ.-ին և 1991թ. ծնված Անի Ճ.-ին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:

Կատարվում է հետաքննություն: