Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում դեկտեմբերի 15-ին' ժամը 04.00-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1975թ. ծնված Արմեն Հ.-ն, 1978թ. ծնված Ժաննա Թ.-ն, 1997թ. ծնված Մարիետա Հ.-ն և 2000թ. ծնված Բագրատ Հ.-ն:

 

Պարզվել է, որ նշված անձինք նույն օրը' ժամը 01.00-ի սահմաններում, իրենց բնակարանի լոգարանում լողանալուց հետո իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են:

 

Կատարվում է քննություն: