Հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում փետրվարի 8-ին' ժամը 10.00-ին, հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով բուժօգնության են ընդունվել 1954թ. ծնված Անահիտ Ք.-ն, 2011թ. ծնված Նատալի Օ.-ն և 2013թ. ծնված Անահիտ Օ.-ն:

 

Մեկնած օպերատիվ խմբին Անահիտ Ք.-ն հայտնել է, որ թունավորումն ինքը և ընտանիքի անդամները ստացել են նույն օրը' ժամը 08.30-ի սահմաններում, իրենց տանը վառարանից գազի արտահոսքի հետևանքով: ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: