Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում դեկտեմբերի 15-ին' ժամը 00.50-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1975թ. ծնված Լիլիթ Ա.-ին, 1996թ. ծնված Անուշ Գ.-ին, 1995թ. ծնված Անի Գ.-ին, 2005թ. ծնված Սերգեյ Գ.-ին և 1968թ. ծնված Գևորգ Գ.-ին, ովքեր, ըստ ծնողների հայտարարության՝ տանը լոգանք ընդունելուց հետո վատ են զգացել:

 

Կատարվում է հետաքննություն: