Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում ապրիլի 26-ին' ժամը 02.30-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1960թ. ծնված Արամ Ա.-ն, 1958թ. ծնված Լուսիկ Ա.-ն, 1984թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և 2008թ. ծնված Սամվել Շ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը' ժամը 00.30-ի սահմաններում, իրենց տանը' շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: