Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում դեկտեմբերի 4-ին' ժամը 19.50-ին, հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1996թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006թ. ծնված Արտյոմ Հ.-ն:

 

Պարզվել է, որ վերջիններս նույն օրը' ժամը 15.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 9 հասցեում օգտագործել են պահածոյացված սմբուկ, ինչի հետևանքով թունավորվել են: Նշանակվել է ԴԲՓ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: