Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են բանտում. փաստաբանները հրատապ դիմում են հղել ՄԱԿ-ի ներկայացուցչին:
Ընտանիքը պարզել է, որ Ռուբեն Վարդանյանին երկար ժամանակ ստիպել են կանգնել, զրկել են ջրից, թույլ չեն տվել լվացվել, փոխել սպիտակեղենն ու հագուստը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանների միջազգային խումբը հրատապ դիմում է հղել ՄԱԿ-ի խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին' խնդրելով դատապարտել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության դաժան վերաբերմունքը։ Տեղեկությունը հայտնում է նրա ընտանիքը։