Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի տարեկան հայտարարագիրը։
Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանն ունեցել է 2011թ․ արտադրության, 2012թ․ ձեռք բերված HYUNDAI մակինիշի ավտոմեքենա, որը հուլիսին 4 մլն 550 հազար դրամով վաճառել է ոմն Արսեն Մանուկյանի։ Վաճառքից ստացված գումար Փաշինյանը ավանդ է դրել բանկերից մեկում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է կանխիկ 790 հազար դրամ և 1800 դոլար։ Մինչ վարչապետի հայտարարագրած կանխիկ գումարը տարվա սկզբին եւ վերջին նույնն է եղել, նրա բանկային հաշվի վրա առկա 276 հազար 10 դրամը, 297 դոլարը եւ 5 եվրոն տարվա վերջին փոփոխության են ենթարկվել։ Ըստ այդ տարեվերջին Փաշինյանը բանկային հաշվի վրա ունեցել է 3 մլն 333 հազար 423 դրամ և 320 դոլար։
Վարչապետի ընտանիքից անշարժ գույք ունի նրա տիկին Աննա Հակոբյանը։ Նա հայտարարագրել է բնակարան Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում։
Աննա Հակոբյանը հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց՝ RENAULT, NISSAN եւ VAZ մակնիշի։ Նա տարեսկզբին ունեցել է 523 դոլար եւ 275 հազար 512 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 904 հազար 863 հազար դրամ եւ 183 դոլար։ Բացի այդ, Աննա Հակոբյանը հայտարարագրել է նաեւ 1000 դոլար կանխիկ գումար։
Աննա Հակոբյանը «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից ստացել է 7 մլն 672 հազար 920 դրամ եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրություն կամ վարձակալության դիմաց ստացված վճար։
Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը տարեվերջին իր բանկային հաշվին ունեցել է 324 հազար 267 դրամ։ Ամբողջ տարվա ընթացքում նա ստացել է 2 մլն 82 հազար 476 դրամ եկամուտ «Դիջիթեյն» ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն։