Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հունվարի 16-ին, ժամը 04.15-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Մարտունի քաղաքի 4 բնակիչներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օր ը, ժամը 02.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են Պռոշյան փողոցի 4 շենքի թիվ 11 բնակարանի խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է քննություն: