Հունվարի 1-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լճավան գյուղի 7-8 բնակիչներ շմոլ գազից թունավորվել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը շմոլ գազից թունավորվել և հիվանդանոց են տեղափոխվել 5 բնակիչներ, որոնցից 2012 թ. ծնված Տիգրան Կիրակոսյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: