Առավոտյան հակառակորդի կողմից Մարտունիում բացած կրակոցի հետևանքով հարևանի 7 տարեկան երեխա ու զոքանջս են մահացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Ալեքսանդր Մելքումյանը։

Նա նշել է, որ իր և հարևանների կանայք վիրավոր են, այս պահին գտնվում են Ստեփանակերտում․ «Առավոտը սկսել են տների վրա խփելով, թե ինչով են խփել, չգիտեմ։ Խոզերին էի կերակրում, մեկ էլ դմփոց, դուրս եկա, տեսնեմ սաղ պառկած են ստեղ։ Էս պահին էլ խփում են»,- պատմել է նա։
Չնայած սրան, բնակիչները մտադիր չեն հեռանալ Արցախի Մարտունի քաղաքից։