Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 28-ին` ժամը 23.30-ին Երևան քաղաքի Բակունցի նրբանցքի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի 38-ամյա Շոթա Ց.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 38-ամյա տղամարդը փետրվարի 25-ից հետախուզվում էր Վրաստանի Թբիլիսի քաղաքի ոստիկանության դեպարտամենտի կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 108 հոդվածի (սպանություն 2 կամ ավելի անձանց) և 236 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի (ապօրինի կերպով զենք փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Միաժամանակ պարզվել է, որ Շոթա Ց.-ն ժամանել է Հայաստան առանց հսկիչ-անցագրային կետերից որևէ մեկում ֆիքսվելու և առանց համապատասխան փաստաթղթավորման, ինչի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր: