Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում Խորոնք գյուղի Հովհաննես Շիրազի փողոցի թիվ 29 տանը, դեռևս անհայտ պատճառներով, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հեևանքով տանը տեղի է ունեցել փլուզումներ, պատերն ամբողջովին փլվել են, կոտրվել են պատուհանները, դռներն ու գույքը: Տան հյուրասենյակում այդ պահին եղել է 15-ամյա Արտակ Ամիրյանը, ով, բարեբախտաբար, չի տուժել: Տան ընտանիքի անդամները՝ 57-ամյա Քնարիկ Ամիրյանը, 37-ամյա Սամվել Ամիրրայնը, 34-ամյա Սուզաննա Գրիգորյանը, մանկասհասակ երեխաների՝ 14-ամյա Քնարիկ Ամիրյանի և 2 տարեկան Քրիստիկ Ամիրյանի հետ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ անելիս են եղել: Օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը: Այս պահին տեղում աշխատում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ Արայիկ Նավասարդյանը և դեպքի վայր են ժամանում փորձաքրեագետները՝ ինչպես Ոստիկանության, այնպես էլ Արտակարգ իրավիճակների նախարարության:
Մանրամասները՝ shamshyan.com-ում