Արմավիր քաղաքի մանկապարտեզում երեք տարեկան երեխային պատանդ պահած քաղաքացին փորձել է ինքն իրեն վնասել, իսկ ոստիկանները նրան վնասազերծելու համար հատուկ միջոց են կիրառել: Երեխային ազատ արձակելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
«Պատանդառուն ինքնավնասում էր փորձում կատարել, նրան վնասազերծելու համար ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել»,- «Արմենպրես»-ի ասաց Պողոսյանը:
Նա նաև հայտնեց, որ զինված անձի կողմից պատանդ պահվող երեխան անվնաս է:
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի ներսից կրակոցների ձայներ են հնչել, որից հետո մանկապարտեզից դուրս են բերել 4 ժամից ավելի նեսում պատանդառված 3-ամյա երեխային: