Հնդկաստանում ոստիկանությունը ջրանետներ Է կիրառել կանանց նկատմամբ բռնության եւ ոստիկանության անգործության դեմ բողոքողներին ցրելու համար:
Տարերային ցույցի մասնակիցները հիմնականում կանայք են եղել. նրանք փորձում Էին հանդիպման հասնել Լակհանու քաղաքի՝ Ութար Փրադեշի նահանգի մայրաքաղաքի ղեկավարի հետ:
Սա բողոքի արդեն առաջին ակցիան չԷ մեկշաբաթյա վաղեմության իրադարձություններից հետո, երբ ոստիկանությունը հանցավոր անփութություն դրսեւորեց՝ հրաժարվելով փնտրել կորած այն երկու աղջիկներին, որոնց հաջորդ օրը հայտնաբերեցին բռնաբարված ու կախված վիճակում:
Զոհերից մեկի հայրը BBC-ին պատմել Է, որ ոստիկանները քմծիծաղով են արձագանքել իրեն, երբ ինքը դիմել Էր նրանց՝ կորած դստերը գտնելու հարցում օգնելու խնդրանքով:
Այդ գործի կապակցությամբ արդեն ձերբակալված Է հինգ մարդ, ներառյալ երկու ոստիկան: Սակայն այդ ձերբակալությունները չեն մարել վրդովմունքի այն ալիքը, որը բարձրացել Է տեղի բնակիչների շրջանում: