Վաղը՝ մարտի 9-ին, ժամը 10-ին՝ Երևանում, ապա նաև՝ Գյումրիում՝ ժամը 12-ին, տեղի կունենա քայլերթ՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Միջոցառման կազմակերպիչը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն են ու մի խումբ ֆեմինիստ-ակտիվիստներ:
«Օրեր առաջ հենց Գյումրիում՝ զուգընկերոջ դաժան ծեծի արդյունքում սպանվեց 43-ամյա Մարինեն։ Կնոջ կյանքը կարելի էր փրկել, եթե չլինեինք անտարբեր բռնության նկատմամբ, նկատեինք նրա դեմքի կապտուկները, ահազանգեինք, երբ 8 ժամ շարունակ նա ծանր վնասվածքներով պառկած էր տանն ու սպասում էր․․․
Երևանից մենք շարժվելու ենք ժամը 10։00-ին՝ Հանրապետության հրապարակի արտգործնախարարության նախկին շենքի մերձակա հատվածից։ Մեզ կարող եք միանալ թե՛ Երևանի Հանրապետության հրապարակում, թե՛ Գյումրու կենտրոնական հրապարակում։
Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում՝ ընդդեմ կանանց նկատմամբ շարունակական բռնության»,- ասված է միջոցառման հայտարարության մեջ: