«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացրեց քայլերթ' ազդարարելով Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը: Երթը սկսվեց Ուսանողական այգուց և շարունակվեց երևանյան մի շարք կենտրոնական փողոցներով:

 

Երթի մասնակիցները կրում էին բռնության դեմ պայքարը խորհրդանշող կարմիր հագուստներ և կանանց նկատմամբ բռնությունը դատապարտող, կանանց իրավունքերի մասին բարձրաձայնող պաստառներ:

 

Երթը ավարտվեց Ազգային ժողովի պարիսպների վրա «Ընդունե՛ք ընտանեկան բռնության մասին օրենքը» բովանդակությամբ կոչերի փակցմամբ: Հիշեցնենք, որ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը առկախված է:

 

Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը սկսվում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին' Մարդու իրավունքների միջազգային օրը:

 

Այս 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. Նոյեմբերի 29՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, Դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Դեկտեմբեր 6՝ Մոնրեալի կոտորածի օր: