Հալեպի արեւելքում՝ էլ Կադիսիա շրջանից դուրս են եկել 42 զինյալներ, որոնք հրաժարվել են շարունակել մարտական գործողությունները եւ վայր են դրել զենքը: Այդ մասին հաղորդվում է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Անօրինական կազմավորումների՝ զենքը վայր դրած բոլոր անդամների նկատմամբ գործում է համաներումը, որն ավելի վաղ հայտարարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանագրով:
Նոյեմբերի 27-ի ընթացքում կառավարական զորքերը ահաբեկիչներից ութ թաղամաս են ազատագրել Հալեպի արեւելքում: Ազատագրված թաղամասերից տարհանվել է ավելի քան 2,5 հազար խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան 800-ը երեխաներ են:
Հաշտության գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է հազարի: