Ավելի քան 30 ուկրաինացի զինվորականներ լքել են իրենց դիրքերը և ինքնակամ վայր դրել զենքերը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական միլիցիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախնական տվյալներով՝ ավելի քան 30 մարդ լքել է Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը Նիկոլաևկա և Օկտյաբր բնակավայրերի տարածքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները դա արել են ինքնակամ՝ առանց դիմադրության։
Նշվում է, որ ուկրաինացի զինվորականների ամենամեծ թիվը, ովքեր հրաժարվել են մասնակցել ռազմական գործողություններին, գրանցվել են երկու բրիգադներում, որոնք զբաղեցնում էին Մարիուպոլի ուղղությամբ բնագծերը։