Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Անդրեյ Սենչենկոն հայտնել է, որ Լուգանսկում գրանցվել են կամավոր զենքը վայր դրածների նկատմամբ համաներման կիրառման առաջին դեպքերի մասին: Այս մասին հայտնում է www.pravda.com-ն:

 

«Լուգանսկում իրենց հաջողվել է հասնել նրան, որ 47 մարդուց 3-ը բանակցությունների արդյունքներով վայր դնեն զենքը, իսկ դատախազությունը նրանց ազատել է քրեական պատասխանատվությունից: Չնայած դրան՝ դեռ չկա արևելքում բողոքի ակցիաներ անցկացնողներին համաներելու մասին համապատասխան օրենք», - այս մասին հայտնել է Սենչենկոն:

 

Նա ընդգծել է նաև, որ անանուն համաներում հայտարարելը չափազանց բարդ է, ինչի համար էլ ավելի նպատակահարմար է անհատական դեպքերում նման համաներում կիրառելը: