Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Տիգրան Կարապետյանին կփոխարինի Հայկ Կոնջորյանը։ Այդ մասին հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Տիգրան Կարապետյանի՝ մանդատը դնելուց հետո «Իմ քայլը» խմբակցությունը մեր հանձնաժողովի անդամի թեկնածու առաջարկել էր Հայկ Կոնջորյանին, և դա հաստատվել է»,-հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Անդրանիկ Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանին ներկայացրել է նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում՝ որպես պահեստային անդամ։
Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում էր գրել։