Վրաստանը չի փոխի իր քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, որոնք բարդացել են Ուկրաինայի իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է «Մաեստրո» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մեր բարեկամի ու գործընկերոջ՝ Ուկրաինայի դժվարությունների պատճառով այսօր բարդություններ կան Ռուսաստանի հետ հարաբերությունների գործընթացում, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր կողմնորոշումը կփոխվի: Քաղաքականությունն ուղղված Է Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության ապաէսկալացմանը, բայց կան իրավիճակներ, երբ դա դժվար է անել, օրինակ՝ այժմ. սակայն քաղաքականության փոփոխումը չպետք Է կախված լինի այսրոպեական խնդիրներից»,-ասել է Մարգվելաշվիլին:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Վրաստանի իշխանությունների համար սկզբունքային հարցը տարածքային ամբողջականությունն Է: «Մենք ունենք սկզբունքային թեմաներ՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, եւ դրական մի ուղերձ առ այն, որ ժողովրդավարական, խաղաղ ու կայուն Վրաստանը վտանգավոր չԷ Ռուսաստանի համար: Նա կարող է հետաքրքիր գործընկեր ու հարեւան լինել Ռուսաստանի համար: Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու կայունությունը սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար»,-հավելել Է Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները «չեն լուծվի ոչ մեկ օրում, ոչ Էլ մեկ շաբաթում»: «Ռուսաստանի նկատմամբ արտաքին քաղաքական կուրսը հանգում Է այն բանին, որ մենք կարողանանք ամրագրել սկզբունքային թեմաները, բայց միաժամանակ այնպես անենք, որ այդ պրոբլեմատիկան չվերածվի լուրջ հակամարտության ու դիմակայության»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:
Ընդսմին նա նշել Է, որ պաշտոնական Թբիլիսիի հռետորաբանությունը չպետք Է ավելի խիստ լինի եվրոպացի ու ամերիկացի գործընկերների հայտարարություններից:
«Վրաստանը միջազգային հանրակցության բաղկացուցիչ մասն Է, որն ամրագրում Է իր դիրքորոշումը, եւ Թբիլիսին չպետք Է իր գնահատականներում նրանից առաջ անցնի»,-ասել Է նախագահը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: