Վրաստանի ուղեգիծն այն Է, որ գոյություն ունեցող ճգնաժամի լիցքաթափման հարցում մենք առավելագույնս համակարգված ներգրավվենք արեւմտյան գործընկերների հետ: Այս մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է՝ գնահատելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:

 

«Ցանկանում եմ ի լուր ամենքի հայտարարել, թե Վրաստանի համար ինչ ասել Է այս գործընթացում ներգրավվածության ռազմավարական ուղեգիծը: Ուղեգիծն այն Է, որ մենք առավելագույնս համակարգված ներգավված լինենք ճգնաժամի լիցքաթափման տեսակետից:

 

Դա ենթադրում Է, որ Վրաստանն ինքնուրույն քայլեր չի անի այդ ուղղությամբ, բայց կլինի արդի, քաղաքակիրթ այն երկրների միասնության բաղկացուցիչ մասը, որոնք ամեն օր շատ ակտիվորեն աշխատում են սույն հարցի լուծման համար»,- հայտարարել Է Գեորգի Մարգվելաշվիլին: