Ուկրաինայի իրադարձությունները 2008 թվականի օգոստոսին Վրաստանում Ռուսաստանի գործողությունների շարունակությունն են: Այդ մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի հետ հունվարի 16-ին Թբիլիսիում կայացա ծ հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

 

Կողմերը քննարկել են Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները, արծարծվել Է ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի իրագործման կարեւորությունը, խոսվել Է նաեւ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովից Վրաստանի սպասումների մասին: Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, վրացական կողմը հուսով Է, որ գագաթնաժողովում որոշում կընդունվի Եվրամիության հետ Վրաստանի անայցագիր ռեժիմի մասին:

 

«Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանի իրադրությունը, մասնավորապես, Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ ձեւակերպված «Դաշնակցության եւ ինտեգրացման մասին» պայմանագիրը: Գեորգի Մարգվելաշվիլին Յոհաննես Հանի հետ հանդիպմանը նաեւ նշել Է, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները որոշակիորեն այն գործողությունների շարունակությունն են, որոնք 2008 թվականի օգոստոսին կատարվել են Վրաստանում»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: