Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ասել է, որ Կիևի հարձակման «համեստ հաջողությունները» դեռևս «գլխավոր իրադարձությունը» չեն։ Նա ասել է, որ զինվորների հիմնական ռեզերվները դեռ ակտիվացված չեն, այդ թվում՝ նրանք, ովքեր վերջերս վերապատրաստվել են արևմտյան երկրներում։
«Երբ սա լինի (հակահարձակման գլխավոր իրադարձությունը-խմբ.), դուք կտեսնեք դա։ Բոլորը կտեսնեն»,- ասել է Ռեզնիկովը Financial Times-ին տված հարցազրույցում։ Նա մանրամասներ չի հայտնել։
Հունիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վոլոդիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումն արդեն սկսվել է, սակայն դրանք «հաջողությամբ չեն պսակվել»։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հակահարձակման ժամանակ բախվում են շատ լուրջ դիմադրության, սակայն իրավիճակը բնութագրել է՝ որպես «ընդհանուր առմամբ դրական»։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հորդորել է հարձակումը չչափել «անցած կիլոմետրերով»։