ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել են փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին իրենց կողմնակցության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունում՝ ամփոփելով Պան Գի Մունի եւ Պավել Կլիմկինի հանդիպմ ան արդյունքները:

 

Կողմերը քննարկել են Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը, «ներառյալ հումանիտար, ինչպես նաեւ մարդու իրավունքների ուղղությամբ ՄԱԿ-ի աշխատանքը»: «Նրանք համաձայնել են, որը անհրաժեշտ Է շտապ կարգով կատարել փետրվարի 12-ի Մինսկի համաձայնությունները, ներառյալ կայուն ու երկարաժամկետ հրադադարը եւ ծանր սպառազինությունների անհապաղ հետքաշումը»,-ասված Է մամուլի ծառայութան հաղորդագրության մեջ:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել Է Ուկրաինայի արեւելքի հակամարտության խաղաղ կարգավորմանն իր աջակցության մասին:

 

«ՈՒկրաինայի արեւելքում խաղաղապահ գործողության կապակցությամբ գլխավոր քարտուղարը նշել Է, որ ՄԱԿ-ը ղեկավարվելու Է Անվտանգության խորհրդի որոշմամբ»,-նշվում Է հայտարարության մեջ:

 

Այդ հարցը Կլիմկինը մտադիր Է փետրվարի 24-ին արծարծել Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների՝ Փարիզում կայանալիք քառակողմ բանակցություններոմ: Ինչպես նա հայտնել Է ՌԻԱ Նովոստիին, «Փարիզում կառաջադրվի Դոնբասում ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի տեղաբաշխման հնարավորության ու նպատակահարմարության հարցը»: