ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այն կարծիքին Է, որ Ուկրաինայում կայանալիք ընտրությունները կօգնեն կայունացնել երկրի իրադրությունը եւ հասնել համակողմանի մասնակցության քաղաքական գործընթացին: Մայիսի 22-ին տարածված հայտարարության մեջ նա ուկրաինական բոլոր կողմերին կոչ Է արել նպաստելու «ազատ եւ արդար իրավիճակում» քվեարկության անցկացման համար պայմանների ստեղծմանը:

 

Ուկրաինայի հարավ - արեւելքում լարված իրադրության պայմաններում Պան Գի Մունը բոլոր կողմերին հորդորել Է «կրկնապատկել ջանքերը եւ նպաստել այն անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, որոնք ձայնի իրավունք ունեցող բոլոր բնակիչներին թույլ կտան» մասնակցել ընտրություններին «ազատ եւ արդար իրավիճակում՝ չերկյուղելով իրենց անվտանգության համար»:

 

Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին եւ, ինչպես ապրիլի վերջին հայտարարել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, կհամարվեն կայացած՝»անկախ ընտրական տեղամասերի եւ այն ընտրատարածքների քանակից, որտեղ անհնար Է պարզել քվեարկության արդյունքները», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: