Ուկրաինայի կառավարության կազմում վրացի գործիչների նշանակումը այդ երկրի ներքին գործն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՈւՆՆ-ին, «ԻՆտեր» հեռուստաալիքի եթերում ասել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Նա նշել Է, որ Ուկրաինայի կառավարությունը ձեւավորվում Է ուկրաինացի ժողովրդի ցանությունների ու ակնկալիքների հիման վրա:
Մարգվելաշվիլին հավելել Է, որ բոլոր վրացիներն իրենց պարտքն են համարում օգտակար լինել Ուկրաինային, «չԷ որ մեր երկրներն ունեն ընդհանուր ռազմավարական շահեր եւ ապագայի ընդհանուր տեսլական»:
«Թե վրացիներից ինչ թեկնածուների Է ընտրում Ուկրաինայի լեգիտիմ կառավարությունը, դա ուկրաինացիների որոշելիքն Է, եւ ես չեմ կարծում, որ պետք Է մեկնաբանեմ կոնկրետ նշանակումներն ու կոնկրետ գործիչներին: Դա Ուկրաինայի ներքին գործն Է»,-նշել Է Մարգվելաշվիլին
Վրաստանի նախագահը, որն Ուկրաինա Է ժամանել մասնակցելու Մայդանի իրադարձությունների տարեդարձին նվիրված Արժանապատվության երթին, փետրվարի 22-ին Կիեւում հանդիպում Է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Մարգվելաշվիլին ցավակցություն Է հայտնել Խարկովում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների ու տուժածների կապակցությամբ: Զրուցակիցները նաեւ քննարկել են երկու երկրների համագործակցությունը ՎՈՒՈւԱՄ միջպետական միավորման, Սեւծովյան գործընկերության եւ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: