Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
«Ո՞վ է մեղավոր Մայդանում և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների համար: Մեղավոր է իմ շատ լավ նախկին ընկեր Յանուկովիչը: Միայն նա է մեղավոր Ուկրաինայում տեղի ունեցածի համար»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում: