Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ երկրի իշխանությունները 2014 թվականի վերջին չԷին ծրագրում արժեզրկել ազգային արժույթը, բայց բնակչությունն ամեն ինչ արեց, որ դա տեղի ունենա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մենք չԷինք պատրաստվում արժեզրկել ազգային արժույթը: Եվ ես այն ժամանակ ասացի, որ եթե դուք վազեք փոխանակման կետեր, մեզ կդրդեք այն բանին, որ մենք հարկադրված կլինենք չդատարկելու մեր ոսկեարժութային պահուստները, ազատ նավարկության թողնելու ազգային արժույթը»,- ասել Է Լուկաշենկոն հունվարի 29-ին Մինսկում կայացած մամուլի ասուլիսում:

 

«Ուրեմն ի՞նչ գանգատներ ունեք ինձնից: Ես գիտեի, որ դուք՝ որպես իսկական բելառուսներ, ինձ չեք լսի: Դուք անցյալ տարի գնել եք 60 հազար ավտոմոբիլ: Դուք այս դեպքում Ռուսաստանից, Մոսկվայից եւ Պիտերից դուրս բերեցիք այն ամենն, ինչ կար»,- հավելել Է պետության ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: