Ուկրաինայի հարավում և արևելքում կիևյան Մայդանի հակառակորդների զանգվածային ակցիաները հովանավորում են Վիկտոր Յանուկովիչը և նրա շրջապատը, որոնք գտնվում են Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին:
«Այսօրվա դրությամբ մենք հստակ տեղեկատվություն ունենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում զանգվածային ակցիաները ֆինանսավորում են Յանուկովիչը և նրա շրջապատը, և դեռ ավելին, արգելափակված են հաշիվները: Կալանք է դրված տասնյակ հաշիվների վրա, առգրավված են վիթխարի միջոցներ: Այդ բոլոր զանգվածային միջոցառումները կատարվում են փողով»,- ասել է Պաշինսկին ապրիլի 8-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: