Կիեւի Անկախության հրապարակում ոստիկանության հետ բողոքի ակցիաների մասնակիցների ընդհարումները գրիվնայի եւ Ուկրաինայի ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ անկում են առաջացրել: Փետրվարի 19-ի առավոտյան միջբանկային շուկայում դոլարի փոխարժեքը բարձրացել Է 1,12 տոկոսով՝ մինչեւ 8,99 գրիվնա, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Ուկրաինայի ընկերությունների բաժնետոմսերի արժեքն ընկնում Է: Ուկրանիայի ֆոնդային շուկան բացվել Է UX հիմնական ինդեքսի 2,93 տոկոս անկմամբ՝ մինչեւ 863,67 կետ, սակարկությունների առաջին րոպեին անկումն արագացել Է մինչեւ 3,26 տոկոս:

 

Արժութային եւ ֆոնդային գնանշումների նվազումն ուղեկցում Է Կիեւում ոստիկանության ջոկատների հետ քաղաքական ընդդիմության ակտիվիստների ընդհարումներին: Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ հանրահավաքի մասնակիցների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ դիմակայության ընթացքում զոհվել Է 25 մարդ: