Ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ  հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը ամենուրեք, 29-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 31-ին և հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում  դեկտեմբերի 28-ի ցերեկը սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 29-30- ը, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: