Պայմանավորված եղանակի պարզեցմամբ՝ դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի ադրյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 20-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 23-24-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ն սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։