Արարատյան դաշտում և նրա նախալեռներում մարտի 31-ին սպասվում է ջերմաստիճանի անկում' գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին' 5 աստիճան ցուրտ:

 

Հանրապետության տարածքում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 27-ին' օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում' ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ին կնվազի 8-12 աստիճանով: Քամին արևմտյան' 2-7 մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 27-ին' օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ: