Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, նոյեմբերի 28-ին, 29-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի, 27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Մարզերում նոյեմբերի 23-ի ցերեկը, նոյեմբերի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում կլինեն տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ հարավարևելյան' 2-5մ/վ:

Արցախում նոյեմբերի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։