Հանրապետության տարածքում` hոկտեմբերի 10-ի ցերեկը, հոկտեմբերի 11-ին, ինչպես նաև 14-15-ն առանձին շրջաններում, 12-13-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 10-ին և 11-ին` հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև, հոկտեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: