Հանրապետության տարածքում hոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը, հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-28-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը՝ անձրև և ամպրոպ: