Հանրապետության տարածքում մարտի 7-ին, մարտի 8-ին առանձին, 9-ին առավելապես արևելյան շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 

Oդի ջերմաստիճանը մարտի 8-ին արևելյան շրջաններում կնվազի 7-9 աստիճանով, 10-ին նույնքանով կբարձրանա: Քամին հարավ-արևմտյան' 2-7մ/վրկ արագությամբ, մարտի 7-8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, մինչև 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում մարտի 7-8-ին հնարավոր է, 10-ին երեկոյան ժամերին, 11-ին ժամանակ առա ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն տեղումների հավանականությունը փոքր է: Մարտի 7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +18 աստիճան, մարտի 8-9-ին' +16, մարտի 10-ին' +18, մարտի 11-ին' +14 աստիճան: