Գյումրեցիները կրկին փողոց են դուրս եկել՝ պայքարելու ՀՀԿ-ի դեմ: Ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք և նստացույց կազմակերպել՝ կոչ անելով աշխատակիցներին գործադուլ սկսել և միանալ իրենց:

Ցուցարարներին է մոտեցել քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը և ասել, որ իրենք որևէ մեկի չեն արգելում միանալ քայլերթին, քանի որ աշխատակիցները որոշում կայացնելու հարցում ազատ են: 

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներից մի քանիսը  միացան շարժման մասնակիցներին: Ցուցարարները հայտարարում են, որ իրենց երթին միանալու են նաև հարակից գյուղերի բնակիչները և դարձյալ պատրաստվում են ճանապարհներ փակել։ Այս պահին էլ Շիրակի մարզի մի քանի գյուղերում ճանապարհները փակ են:

Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են միջպետական նշանակության ճանապարհի՝  Խոր Վիրապ եկեղեցի տանող խաչմերուկը: 

Վանաձորի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներն ու աշակերտներն էլ շարունակվում են դասադուլները։ Նրանք երթ են անցկացնում Վանաձորի փողոցներում և կոչ անում քաղաքացիներին միանալ իրենց: Այս պահին հարյուրից ավել մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակում, որտեղ երեկոյան 19։00-ին հանրահավաք է նախատեսվում։