Բենիամին Նեթանյահուի կառավարությունը քննադատության է ենթարկվել Գերագույն դատարանի դատավորների ընտրության վրա ազդելու և ժողովրդավարության դեմ պայքարելու համար։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելի քաղաքների փողոցներ են դուրս եկել մինչև կես միլիոն մարդ։
Իսրայելում մարտի 11-ի երեկոյան տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենամեծ բողոքի ցույցը՝ հարյուր հազարավոր մարդիկ դեմ են արտահայտվել դատական բարեփոխումներին։ Իսրայելական Haaretz թերթը գրում է, որ փողոց է դուրս եկել գրեթե 500 հազար մարդ։
Հայֆա քաղաքում 50 000 իսրայելցիներ մասնակցել են հանրահավաքի, իսկ հարավային Բերշեբայում՝ առնվազն 8 000 մարդ: Ոստիկանությունից հայտնել են, որ ցուցարարներից ոմանք փակել են հիմնական ճանապարհները և բախվել ոստիկանության հետ։
Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդն ասել է, որ Իսրայելը «անցնում է իր պատմության ամենամեծ ճգնաժամը» և քննադատել է Բենիամին Նեթանյահուի կառավարությանը ժողովրդավարության դեմ պայքարելու համար։
Հանրահավաքներ, ըստ լրատվամիջոցների, տեղի են ունեցել առնվազն 95 քաղաքներում՝ Երուսաղեմում, Աշդոդում, Էֆրաթ, Մոդիին, Նեթանյա, Քֆար Սավա, Յավնե, Հերցլիա, Բեյթ Շեմեշ, Ռիշոն Լեզիոն և Բաթ Յամ բնակավայրերում։ Թել Ավիվում հավաքվել է մոտ 240 հազար մարդ։