Այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման Շիրակի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ թիվ 38 շենքի առաջին բնակարանի խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են տան դռներն ու պատուհանները, շենքում փլուզում չի արձանագրվել։
Պայթյունից վնասվածներով Արթիկի, ապա Գյումրի ԲԿ է տեղափոխվել Արթիկ քաղաքի 35-ամյա բնակիչ Գ․Ճգնավորյանը։
Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ քաղաքացու մոտ կան տարբեր աստիճանի այրվածքներ, մարմնի մակերեսի մոտ 30 տոկոսն այրված է։ Վիճակը գնահատվում է ծանր։