Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների միջև ընկերական հանդիպմանը պայթյուն է տեղի ունեցել նաև «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի հարակից բարում: "Canal +"-ի հետ զրույցում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեն հայտնել է, որ ստադիոն J մուտքի մոտ նույնպես պայթյուն է եղել, ինչի արդյուքում երեք մարդ մահացել է մի քանիսն էլ վնասվածք են ստացել: ՖՖՖ-ի նախագահը իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Երկրպագուները հանդիպումից հետո ներխուժել են խաղադաշտ, նրանց հորդորել են պահպանել հանգստությունը և չլքել խաղադաշտի տարածքը:
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 153 մարդ:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Ժիրուն և Ժինյակը: